Փարիզում սկսվել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդի նկատմամբ դատավարությունը։ ԱՄՀ ղեկավարն անձամբ է ներկայացել Ֆրանսիական հանրապետության դատարանի լսումների դահլիճ, որը քննում է կառավարության դեմ իրավախախտումների մասին գործը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՀ ղեկավարը առաջադրվել են մեղադրանքներ միլիոնատեր Բերնար Տափիին փոխհատուցումներ վճարելիս «ծառայողական պարտավորությունների կատարման ժամանակ անփութության» մեջ, այն ժամանակ Լագարդը աշխատում էր Ֆրանսուա Ֆիյոնի կառավարության կազմում։ Agence France-Presse-ի տվյալներով, Լագարդի պաշտպանությունը մտադիր է դատարանից պահանջել հետաձգել լսումները, պահանջելով նախ քննել բուն Տափիի գործը, որին մեղադրում են խոշոր խաբեության մեջ։