Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Կահիրեի Ղպտի Ուղղափառ Սուրբ Պետրոս եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի պատճառ է դարձել:
Սարգսյանը մեկ այլ ցավակցական հեռագիր էլ հղել է Բուլղարիայի Հանրապետության Նախագահ Ռոսեն Պլևնելիևին՝ Բուլղարիայի Շումեն նահանգում տեղի ունեցած բեռնատար գնացքի ողբերգական պայթյունի կապակցությամբ:





























