Պաոլո Ջենթիլոնին, որը վարչապետ Մաթեո Ռենցիի հրաժարականից հետո Իտալիայի նախագահ Սերջո Մաթարելայից վարչապետական մանդատ է ստացել, հայտնել է իր կառավարության կազմը։ Երդմնակալության արարողությունը կկայանա տեղի ժամանակով 20։00-ին, հայտնել է նախագահական գրասենյակի ղեկավար Ուգո Ձամպետին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ներքին գործերի նախկին նախարար Անջելինո Ալֆանոն կդառնա արտգործնախարար։Նրա տեղը կզբաղեցնի ահաբեկչության դեմ պայքարի հարցերով մասնագետ Մարկո Մինիտին։

Ռենցիի կառավարության մի շարք նախարարներ պահպանել են իրենց պաշտոնները։

Նոր անուններից են սենատոր Աննա Ֆինոկյարոն, որը դարձել է խորհրդարանի հետ հարաբերությունների հարցերով առանց պորտֆելի նախարար։ Վալերիա Ֆիդելին կղեկավարի Կրթության նախարարությունը։ Հայտնվել են նաեւ նոր նախարարություններ՝ օրինակ տարածքային միասնականության ու հարավի գործերով նախարարություն։ Այն կղեկավարի նակին ստատս -քարտուղար Սովմինա Կլաուդիո Դե Վինչենտին։ Նոր նախարար կունենա նաեւ սպորտի բնագավառը՝ Լուկա Լոտտին։