ԱՄՆ դաշնային դատավորը մերժել է «Կանաչների կուսակցությունից» առաջադրված նախագահի թեկնածու Ջիլ Սթայնի հարցումը, որը պահանջու մ էր նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ձայների վերահաշվարկ կատարել։ Դատարանը նաեւ մերժել է քվեարկության սարքերի ստուգումների մասին նրա հարցումը՝ ցանցահենների կողմից հնարավոր միջամտությունը պարզելու նպատակով, հայտնում է BBC–ն։
«Չկան ակնհայտ վկայություններ, որ եղել է որեւէ միջամտություն ու կան համոզիչ ապացույցներ, որ Փենսիլվանիայում քվեարկության համակարգը երբեւէ խախտված չի եղել»,- ասել է դատավոր Փոլ Դայմոնդը։
Ըստ քվեարկության պաշտոնական արդյունքների ՝ Դոնալդ Թրամփը հաղթել է Փենսիլվանիայում՝ մոտ 1 տոկոսվ առաջ անցնելով Հիլարի Քլինթոնից։
Ջիլ Սթայնը պահանջել էր ձայների վերահաշվարկ նաեւ Միչիգան ու Վիսկոնսին նահանգներում, որտեղ նույնպես հաղթել էր Դոնալդ Թրամփը։





























