Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պետք է համագործակցեն։ Associated Press-ին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը, փոխանցում է Gazeta–ն։

«Անհրաժեշտ է, որ մեր առաջնորդները հանդիպեն ու քննարկեն, թե ինչպես պետք է զարգացնենք մեր հարաբերությունները»,- ասել էնա։

Գորբաչովի խոսքով երկու երկրների հարաբերությունները շատ կարեւոր են ու միաժամանակ վերաբերում են «բոլոր մյուս երկրներին»։ «Աշխարհին պետք է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համագործակցեն։ Նրանք միասին կարող են աշխարհը տանել նոր ճանապարհով»,- հավելել է նախկին նախագահը։

Բացի դրանից Միխայիլ Գորբաչովը քննադատել է արեւմտյան երկրներին Ռուսաստանի հանդեպ նրանց վերաբերմունքի համար։ «Նրանք մեզ են մեղադրում ամեն ինչի համար»,- շեշտել է նա՝ հավելելով, որ դա առաջացրել է Ռուսաստանի համապատասխան արձագանքը։