Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 02.24-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղու «Վիլլա Գարի» խանութի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mersedes E320» մակնիշի 35 DA 358 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 30-ամյա Հ. Ս.) դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին, ինչի հետեւանքով ուղեւոր՝ 35-ամյա Մ. Մ.-ն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ արգելափակվել ավտոմեքենայում:
Փրկարարները Մ. Մ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Մ. Մ.-ն տեղափոխվել է
Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:





























