Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 07:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կանխել են արգելված իրերի խմբաքանակի ներթափանցման փորձը:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ ներնետման փորձ կատարող քաղաքացիները, նկատելով ծառայություն իրականացնող աշխատակիցներին, դիմել են փախուստի:

Կատարվել է տեղանքի զննություն, ինչի արդյունքում հայտնաբերվել են պարկեր, որոնց մեջ եղել են 59,1 գրամ ընդհանուր քաշով կանաչավուն կանեփանման զանգված, «B 8» գրառմամբ չորս դեղահաբ, 30 շիշ բժշկական սպիրտ, 14 շիշ կոնյակ` ընդհանուրը 14 լիտր տարողությամբ, 4 բջջային հեռախոս, 1 Wi-Fi սարք եւ 2 տուփ խմորիչ:

Հայտնաբերվածն ուղարկվել  փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր: