Եթե Ադրբեջանը վճռի Իսրայելից «Երկաթե գմբեթ» ՀՀՊ գնել, ապա դա կարելի է հայկական կողմի համար հաջող շրջադարձ համարել: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքով՝ գործարքը կարելի է հաջող համարել այն առումով, որ Ադրբեջանը ստիպված կլինի խոշոր գումար վճարել, այն դեպքում, երբ Հայաստանը վերջերս «Իսկանդեր» համալիրներ է ձեռք բերել շատ շահավետ պայմաններով:
«Չեմ կարծում, որ Բաքուն միջոցներ գտնի իսրայելական ՀՀՊ ձեռք բերելու համար եւ եթե անգամ գտնի, մեծ հարց է՝ արդյոք այդ համակարգերը կօգնե՞ն «Իսկանդերներին» կամ սպառազինության այլ տեսակներին դիմակայել»,- նշեց քաղաքագետը: