2055 թվականին Չինաստանում կապրի առնվազն 400 մլն տարեց մարդ։ Նման կանխատեսումներ են արել Չինաստանի սոցիալական գիտությունների ակադեմիայում, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Մասնագետների հաշվարկի համաձայն՝ արդեն 2030 թվականին Չինաստանում կապրի 65 տարեկանից մեծ ավելի քան 280 մլն մարդ, այսինքն՝ ամեն 5-րդ չինացի կլինի թոշակառու։ Իսկ եւս 25 տարի անց տարեցների թիվը կհասնի առավելագույն ցուցանիշին։ Տարեցներին բաժին կհասնի Չինաստանի քաղաքացիների 1/3-ը։ Հետո ակնկալվում է, որ աստիճանաբար կսկսվի ազգի երիտասարդացում։

Տեղի սոցիոլոգների խոսքով՝ առավել դինամիկ տեմպերով տարեցների թիվը կաճի առաջիկա 10-15 տարիներին՝ տարեկան 0.5 տոկոս աճ։