Պաշտոնական Վաշինգթոնի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ դժվար թե փոխվի ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Exxon Mobile ընկերության գործադիր տնօրեն Ռեքս Թիլերսոնի նշանակումից հետո։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ԱՄՆ հայկական ասամբլեայի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը։
Նրա խոսքով՝ քանի դեռ Դոնալդ Թրամփը չի ստանձնել նախագահական պաշտոնը եւ չի սկսել քաղաքականություն վարել, դժվար է կանխատեսել, թե ինչ դիրքորոշում է զբաղեցնելու ԱՄՆ–ը այս կամ այն երկրի հարցում։ «Դժվար թե Հայաստանի նկատմամբ վերջին 25 տարում տարվող Վաշինգթոնի քաղաքականությունը նշանակալի փոխոխությունների ենթարկվի»,– ասել է նա։
Արփի Վարդանյանը նաեւ կարծում է, որ ԱՄՆ նոր ղեկավարության ուշադրության կենտրոնում պետք է մնա ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ հաշվի առելով ԵԱՀԿ ՄԽ––ում ԱՄՆ համանախագահությունը։





























