ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 13-ին այցելել է Ստեփանծմինդա - Լարս ճանապարհահատված՝ տեղում ծանոթանալու իրավիճակին:

Վրաստանի եւ Ռուսաստանի սահմանային հատվածներում համապատասխան գերատեսչությունների պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել եղանակային պայմանները բարելավվելու դեպքում արագ կազմակերպել կուտակված ծանրաքարշ մեքենաների շարժը Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհով:

Այս պահին ավտոճանապարհը բաց է մարդատար եւ մինչեւ 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար:

Շարունակվող բքի եւ առատ ձյան պատճառով ծանրաքարշ, ինչպես նաեւ 30-ից ավելի նստատեղ ունեցող մեքենաների համար այս պահին ճանապարհը երթեւեկելի է որոշակի սահմանափակումներով: