Սիրիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է արեւելյան Հալեպի՝ զինյալներից ազատագրված թաղամասերի ավերածությունների կադրերը։ Քաղաքի փողոցներն ու տները կառավարական զորքերի ու ապստամբների դաժան հակամարտության վայր էին դարձել 2012- ի ամառվանից, երբ Հալեպը փաստացի երկու մասի  բաժանվեց հակամարտ կողմերի միջեւ։ Շատ թաղամասեր վերածվել են ավերակների։ Դեկտեմբերի 12-ին հայտնել էին, որ ամբողջ քաղաքն անցել է կառավարական զորքերի հսկողության տակ։