Ջոան Ռոուլինգի «Աշուղ Բիդլի հեքիաթները» գիրքնաճուրդում վաճառվել է գրեթե 370 հազար ֆունտ սթերլինգով, հայտնում է Associated Press–ը։ Գնորդը նախընտրել է չհայտնել իր անունը։
«Աշուղ Բիդլի հեքիաթները» «Հոգվարթսի գրադարանը» գրքերի շարքից են։ Sotheby's աճուրդում վաճառված գիրքն այն յոթ կրկնօրինակներից մեկն է, որոնք գրողը ինքն էր պատրաստել ու նվիրել մարդկանց, ովքեր օգնել էին հրատարակել Փոթերի մասին իր պատմությունը։
Այս գիրքը Ռոուլինքը նվիրել էր Bloomsbury հրատարակչատան խմբագիր Բարի Քաննինգհեմին, որի օգնությամբ թողարկել էր «Հարի Փոթերն ու նրա փիլիսոփայական քարը» գիրքը։





























