Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքում երեկ` դեկտեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Գյուղի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի: NEWS.am-ի տեղեկությունը հաստատեց համայնքի ղեկավար Արամայիս Արամյանը:

Հյուրասենյակի հատակին, գյուղապետի խոսքով, հայտնաբերվել է 51-ամյա Գագիկ Բ.-ի կիսաայրված դին:

Դեպքով զբաղվում են իրավապահ մարմինները: