Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի երկրների միջեւ ռազմական հակամարտության առաջացումը կարող է դառնալ 2017 թվականի գլխավոր սպառնալիքը, փոխանցում է Gazetaն:

Այս մասին նշված է միջազգային հարաբերությունների հարցերով ամերիկյան խորհրդի «2017 թվականի հնարավոր սպառնալիքների նախնական դիտարկում» զեկույցում, որը հրապարակվել է խորհրդի կայքում:
Ըստ զեկույցի՝ սպառնալիքների կարգում, որոնց ազդեցությունը գնահատվում է «բարձր», իսկ հավանականությունը՝ «չափավոր», մտնում է նաեւ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի երկրների միջեւ «կանխամտածված կամ չկանխամտածված ռազմական հակամարտությունը», որը բխում է «Արեւելյան Եվրոպայում Ռուսաստանի ագրեսիվ վարքագծից»:
Այս խմբում հաջորդում է Հյուսիսային Կորեայի ճգնաժամը, որն առաջացրել է միջուկային զենքի կամ միջմոլորակային բալիստիկ հրթիռների փորձարկումը: Ցուցակի մեջ են ընդգրկվել նաեւ «բարձր մակարդակի կործանարար քիբերհարձակումներ» ամերիկյան ենթակառուցվածքների կարեւոր օբյեկտների վրա:
Սպառնալիքների կարգին, որոնց ազդեցությունը «չափավոր» է համարվում, իսկ առաջացման հավանականությունը «բարձր», մտել է Աֆղանստանում բռնության բռնկումների եւ անկայունության հավանականությունը, նաեւ Թուրքիայի եւ քրդական զանազան զինված խմբավորումների միջեւ բռնության մեծացումը, Սիրիայում քաղաքացիական պատերազմի թեժացումը:
Հակամարտային 4 իրավիճակների սպառնալիքը նվազեցվել է 2017-ին առաջացման հավանականության տեսակետից, նվազեցվել է նաեւ փախստականների ճգնաժամի հետեւանքով ԵՄ-ում քաղաքական անկայունության առաջացման, Իրաքի մասնատման եւ Իսրայելի ու Պաղեստինի միջեւ թշնամության սաստկացման սպառնալիքը: