Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի բնակչուհի Թամարա Սարգսյանի զույգ բալիկները հիվանդ են, սակայն ընտանիքն անհրաժեշտ գումար չունի նրանց բուժման համար:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Թամարան պատմեց, որ բալիկները ծնվել են 2014թ. դեկտեմբերի 12-ին: Դուստը ծնված օրվանից տառապում է «իխտիոզ» մաշկային հիվանդությամբ, իսկ որդու մոտ 9-րդ ամսականից նկատվել է մանկական ուղեղային կաթվածի նշաններ:
«Ես ծանր հղիություն եմ տարել, թթվածնային քաղց եմ ունեցել հղիության ընթացքում, սակայն դա բժիշկները չեն իմացել: Ես այդ մասին իմացել եմ, երբ մենք երեխայի գլուխը նկարել էինք, ասացին, որ հիվանդությունն առաջացել է, քանի որ ես թթվածնային քաղց եմ ունեցել»,- ասաց նա:
2-ամյա Անդրանիկի մոտ, ըստ ախտորոշման, բացակայում են գանգուղեղային եւ մենինգիալ ախտանիշները, ինչի հետեւանքով փոքրիկի մոտ առկա է շլություն, հենաշարժողական համակարգի թերացում՝ ստորին վերջույթներում ավելի նկատելի, փոքրիկը չի քայլում: Թամարա Սարգսյանի խոսքով` որդուն պետպատվերի շրջանակում բուժում հատկացնում են տարեկան 1-2 անգամ միայն, մինչդեռ երեխային մշտական բուժում է հարկավոր, որպեսզի շուտ սկսի քայլել, հետեւանքներն անդառնալի չլինեն:
Նշենք, որ ընտանիքը բնակվում է Թամարայի ծնողների տանը, միակ աշխատողը Թամարայի հայրն է: Թամարան եւ ամուսինն աշխատանք չունեն, գումար չունեն նույնիսկ ընտանի կենդանիներ գնելու եւ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար:
Ընտանիքին օգնելու համար «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ» բանկում Թամարա Սարգսյանի անունով հաշվեհամար է բացվել`
ՀՀ դրամ` 16009045882100;
ԱՄՆ դոլար՝ 16009045882101;
Եվրո՝ 16009045882102;
ՌԴ ռուբլի՝ 16009045882103:
SWIFT: ARMJAM22:
Ծնողների հեռախոսահամարներն են՝ +37477 273 994, +37493 273 994:





























