Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ժամը 10.01-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Պռոշյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Պռոշյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում բախվել են «Toyota Corolla» մակնիշի 01 NF 010 պ/հ (վարորդի տվյալները պարզ չեն) եւ «Mitsubishi Pajero IO» մակնիշի 26 UU 331 պ/հ (վարորդի տվյալները պարզ չեն) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը 43-ամյա Լ. Կ.-ն, 50-ամյա Կ. Մ.-նեւ 43-ամյա Հ. Հ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Նաիրի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: