Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 20-ին ատոմակայանը դուրս է բերվել էներգացանցից՝ հերթական պլանային նորոգման եւ վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։
Կանգառի ընթացքում պլանային նորոգման եւ վերալիցքավորմանը զուգահեռ, ինչպես եւ նախատեսվում էր, իրականացվել են նաեւ ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելուն ուղղված առաջին փուլի ծրագրով պլանավորված միջոցառումները։ Կատարվել է էներգաբլոկի համակարգերի, սարքավորումների, կոնստրուկցիաների համալիր ուսումնասիրութուն։
![]() |
Получите до 30 декабря потребительские кредиты с залогом с годовой процентной ставкой в размере 18-19% |






























