Գլխի շրջանում հրազենային վնասվածքով հայտնաբերված Ռոբերտ Հարությունյանը, որը ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի եղբայրն է, տեւական ժամանակ վարձով էր ապրում Նկարիչների միության շենքում:
NEWS.am-ի տեղեկություններով` Միության 4-րդ հարկում վարձով սենյակներ են տրամադրվում, դրանցից մեկն էլ Ռոբերտ Հարությունյանն էր վարձակալել: Նա միայնակ էր այնտեղ ապրում: Մեզ հայտնի է դարձել, որ Ռոմիկ Հարությունյանն է հայտնաբերել եղբոր դին եւ «Շտապօգնություն» կանչել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նկարիչների միության շենքում դեկտեմբերի 14-ի գիշերը հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Դիակի կողքին պարկուճներ են հայտնաբերվել: Պարզվել է, որ մահացածը ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի եղբայրն է՝ Ռոբերտ Հարությունյանը:






























