Մարոկկոյի արքայազն, թագավոր Մուհամմեդ 6-րդի զարմիկ Մոլայ Սուլեյման Չերկաուն վաճառքի է հանել Բեւերլի Հիլզում իր վիլլան։ 5 ննջարան  եւ 7 լոգարան ունեցող տունը գնահատվում է մոտ 14 մլն դոլար, հայտնում է Mansion Global–ը։

Կայքի տվյալներով՝ արքայազնը առանձնատունը գնել էր 2008-ին՝ դրա համար վճարելով 7.3 մլն դոլար։ Քոթեջը կառուցվել է 20 հա մակերեսով հողատարածքում, այն ունի լողավազան եւ հանգստի գոտի։ Նրա մոտակայքում է գտնվում աշխարհահռչակ Beverly Hills Hotel–ը։

Տան ընդհանուր մակերեսը 650 քառ/մ է։