Գիտնականներն ապացուցել են, որ կան այնպիսի կենդանիներ, որոնք կարող են բուժել որոշ հիվանդություններ, հայտնում է Informing–ը։

Գիտնականների պնդմամբ՝ ամենալավ բուժիչ հատկություններն ունեն կատուները, շները, օձերը, մեղուները եւ ձիերը։

Այդ հատկություններով առավել շատ օժտված են կատուները։ Նրանք կարող են օգնել հոգեկան բազմաթիվ հիվանդությունների դեմ պայքարելիս եւ անգամ բուժում են ֆիզիկական ցավը։

Ինչ վերաբերում է շներին, ապա նրանք մարդուն սովորեցնում են առողջ ապրելակերպի։ Մաքուր օդին ամենօրյա զբոսանքը դրական ազդեցություն է ունենում մարդու առողջության վրա։

Ձիերն օգնում են վերականգնվել վնասվածքներից։

Օձերը կարող են բուժել հոդերի հիվանդությունները՝ ոչնչացնելով մարմնի վնասված բջիջները։

Մեղվի թույնը շատ օգտակար է ռեւմատոիդ արտրիտի եւ նեւրալգիայի, ցրված սկլերոզի  դեմ պայքարում։