Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն անհրաժեշտ է համարում եվրոպական պաշտպանական դաշինք ստեղծելը։ Նրա կարծիքով՝ ԵՄ–ն պետք է ավելի շատ ջանքեր գործադրի նման համակարգ ստեղծելու համար։ Այս մասին նա ասել է Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նստաշրջանում, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«ԵՄ–ն պետք է իսկական պաշտպանական միություն ստեղծի, առաջին հերթին ՆԱՏՕ–ի հետ մեծ համագործակցության հիման վրա։ Մեր կազմակերպությունները մրցակիցներ չեն, այլ համալրում են միմյանց»,– ասել է Յունկերը։
Նրա կարծիքով այդ կապակցությամբ ԵՄ–ն պետք է հատկապես ուշադրություն դարձնի եվրոպական ռազմարդյունաբերության զարգացմանը, քանի որ դա թույլ կտա ամրապնդել Եվրոպայի ռազմավարական ինքնավարությունը։





























