Ավստրալիայում տարվա բառ է ճանաչվել democracy sausage արտահայտությունը, որն օգտագործում են գրիլի վրա պատրաստված նրբերշիկների մասին, որոնցով հյուրասիրում են ընտրատեղամասեր եկած ընտրողներին։ 2016-ին այս արտահայտությունը շատ պոպուլյար էր դարձել հուլիսի 2-ին դաշնային երկպալատանի խորհրդարանի ընտրություններից հետո։ Նորաստեղծ արտահայտությունը, մասնավորապես, սոցցանցերում է ակտիվ գործածվում, հայտնում է DW-ն։
Այս իրողությունը ու դրա նշանակությունը «լավագույնն է, ինչ կարող էր հայտնվել» այս ընտրությունների արդյունքում, պարզաբանել է Ջուլիա Ռոբինսոնը, ավստրալական ազգային բառարանի խմբագիրը, որը կազմող կենտրոնն էլ հենց ընտրում է տարվա բառը։ Հիմա democracy sausage–ին բառարարանում առանձին հոդված կհատկացվի։
Որպես տարվա բառ՝ 2016-ին հաղթանակի մյուս թեկնածուներից էին ausexit -ը՝ տերմին, որը նշանակում է Համագործակցության թագավորություններից Ավստրալիայի հնարավոր հեռացումը ու shoey բայը, որը օգտագործում են կոշիկի միջից շամպայն խմելու գործընթացը նկարագրելու համար, ավտոմրցարշավների մասնակից Դանիել Ռիկարդոյի ոճով, որը հենց այդ ձեւով էր տոնել իր հաղթանակը։





























