Հայաստանում պետական ֆինանսավորման ՀԿ–ները պետք է կանոնավոր հաշվետվություններ հրապարակեն։ Այս մասին դեկտեմբերի 14-ին ԱԺ–ում ասել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «ՀԿ–ների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Այն կազմակերպությունների համար, որոնք բյուջետային փողեր չեն ստանում, հաշվետվության հրապարակումը կմնա ըստ հայեցողության, ասել է նա։