Սենատում դեմոկրատները ծրագրում են հաշվապահներ ու իրավունքի ոլորտի մասնագետներ վարձել, որպեսզի վերլուծեն Exxon Mobil–ի ղեկավար Ռեքս Թիլերսոնի գործարքները, որին Դոնալդ Թրամփը ընտրել է ամերիկյան դիվանագիտության ղեկավար, հայտնել են Դեմոկրատական կուսակցության անդամները, գրում է Reuters–ը։

Թիլերսոնի թեկնածության հաստատումը կարող է երկարատեւ ու ծանր գործընթաց լինել, հաշվի առնելով դեմոկրատների, նաեւ հանրապետականների զգուշավորությունը Ռուսաստանի հետ նրա կապերի պատճառով։ Եթե Թիլերսոնը ստանա հանրապետականների աջակցությունը, ապա կարող է ստանալ այդ պաշտոնը, քանի որ  Թրամփի երդմնակալությունից հետո հանրապետականներն են վերահսկելու սենատում տեղերի կեսից ավելին։

Դեմոկրատներին մտահոգում է ոչ միայն այն հանգամանքը, որ Թիլերսոնը կարող է չափից քաղաքավարի լինել Ռուսաստանի հետ։Բանն այն է, որ նրանք կոնֆլիկտների վտանգ են տեսնում, եթե ամերիկյան դիվանագիտության ղեկավար դառնա 380 մլրդ դոլար շուկայական արժեքով նավթային ընկերության ղեկավարը ու ուզում են համոզվել, որ նրա կարողությունը ու բիզնես շահերը մանրակրկիտ կուսումնասիրվեն։

Օգնականների խոսքով դեմոկրատները սկսել են ընտրել մասնագետների, որպեսզի պատրաստվեն Թիլերսոնի թեկնածության հաստատման գործընթացին։

«Մենք կներգրավենք մարդկանց, մենք ուզում ենք մանրակրկիտ ուսումնասիրել։ Լավ կլիներ եթե դա տեւեր այնքան, որքան անհրաժեշտ է»։

Exxon-ը որոշ իմաստներով իր սեփական դիվանագիտական կորպուսն ունի, որը թոփ մենեջերների է ընտրում կառավարական պաշտոնյաների հետ համագործակցության համար ավելի քան 40 երկրներում, որտեղ ներկայացված է ընկերությունը։

«Exxon -ի գործունեության ծավալները իրոք հարցեր են այն մասին, թե որպես Exxon –ի ղեկավար Թիլերսոնի փորձը ինչպես կազդի որպես պետքարտուղար նրա որոշումների վրա»,- ասել է դեմոկրատ սենատոր Քրիս Քունզը, Սենատի միջազգային հարաբերությունենրի հարցերով կոմիտեր անդամը, որը հաջորդ շաբաթանցկացնելու է Թիլերսոնի նշանակման մասին լսումները։

Թիլերսոնը, որը 64 տարեկան է, ընկերությունների ամենաբարձր վճարվող 200 ղեկավարներից է ըստ New York Times–ի։ 2016-ին նա մոտ 24․3 մլն դոլար է վաստակել։ Նրա ակտիվների արժեքը կազմում է 150 մլն դոլար։ Թիլերսոնն ունի 70 մլն դոլարի չափով կենսաթոշակային ծրագիր։ Թիլերսոնը, հավանաբար ստիպված է լինելու վաճառել Exxon-ի բաժնետոմսերը։

Exxon –ը քննադատում են նավթարդյունահանման ֆինանսական պայմանավորվածությունների համար Չադում, որտեղ ընկերության իրավաբանները վիճարկում են ավելի քան 74 մլրդ դոլարի չափով տուգանքը, որը կապակցված է արդյունահանման հարկերը թերի վճարելու հետ։

Exxon-ը իրավունք ունի նավթային հանքավայրեր մշակել նաեւ Իրաքում, որը պայքարում է ԻՊ զինյալների դեմ ու Սաուդյան Արաբիայում, որը հակասական փորձառություն ունի մարդու իրավունքների ոլորտում  ու բարդ հարաբերություններ դաշնակիցներ ԱՄՆ-ի, Իսրայելի ու Իրանի հետ։

Հանրապետական մի շարք առաջնորդներ աջակցել են Թիլերսոնին, բայց կուսակցության որոշ անդամեր ավելի զուսպ են արձագանքել։

Հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն, որը մրցում էր Թրամփի հետ իր կուսակցությունից նախագահի պաշտոնի համար առաջադրվելու համար, հայտնել է, որ «լուրջ մտավախություններ» ունի Թիլերսոնի թեկնածության առթիվ։

Սակայն նույնիսկ քննադատներն են ասում, որ պատրաստ են ընդունել Թիելրսոնի նշանակումը, եթե հաստատման ընթացակարգի ժամանակ նա գոհացուցիչ պատասխաններ տա հարցերին։

Թիլերսոնը միջզգայն փորձ ունի՛, քանի որ տարիներով այլ երկրների հետ գործարքներ է կնքել որպես Exxon Mobil–ի ղեկավար, որը աշխարհի խոշորագույն էներգետիկ ընկերությունն է ։ 2012-ին նա գործարք է կնքել ռուսական նավթային հսկա «Ռոսնեֆտի» հետ՝ Սիբիրում հանքավայրերի համատեղ մշակման համար։

2013-ին Պուտինը Թիլերսոնի պարգեւատրել էր Բարեկամության շքանշանով՝ վառելիքաէներգետիկ ոլորտում «համագործակցության ամրապնդման գործում զգալի ավանդի համար»։ «Թիլերսոնի բարյացակամ հարաբերությունները Վլադիմիր Պուտինի ու Ռուսաստանի հետ Պետդեպարտամենտի համար անթույլատրելի շահերի բախում են առաջացնելու»,- ասել է Ներկայացուցիչնեի պալատի անդամ Էլիոթ Էնջելտ, Միջազգային հարցերով կոմիտեում դեմոկրատական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչը։