Մարդը իր իրավունքների բարոյականության, պարտականությունների  մեջ ինքն է որոշում իր քայլերը: ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հակոբ Հակոբյանն  այսպես արձագանքեց  նախկին արտգործանախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանի, Վարդան Օսկանյանի եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հնարավոր դաշինքի մասին: 

«Ինչի՞ Վարդան Օսկանյանն քաղաքականությունից դո՞ւրս է եղել: Նա երկար տարիներ արտգործնախարար է եղել, Սեյրան Օհանյանն էլ երկար տարիներ շատ կարեւոր  պաշտոն են զբաղեցրել, բայց ի՞նչ կապ ունի դա քաղաքացու իրավունքի հետ, նրանք քաղաքացիներ են, իրավունք ունեն մասնակցելու ընտրության»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Հակոբ Հակոբյանը չի կարծում, որ իրենց թիմակից Սեյրան Օհանյանն ու իշխանության նախկին ներկայացուցիչներ  ընտրապայքարի մեջ մտնելով՝ դուրս են գալիս  գործող իշխանության դեմ:

«Ի՞նչ է նշանակում՝ մեր դեմ են դուրս եկել, նրանք ընտրության մասնակցում են իրենց համար: ՀՀ-ում ընդդիմությունը որոշվում է Ազգային ժողովի ընտրություններից հետո»:

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ականներից  շատերը կարծում են՝  Սեյրան Օհանյանը չի կարող լինել հակաիշխանական ճամբարում, պատգամավորն արձագանքեց. « Իմ համար նման հարցադրում չի կարող լինել, որովհետեւ ես գտնում եմ՝ մարդը իր իրավունքների բարոյականության, պարտականությունների մեջ ինքն է որոշում իր քայլերը: Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը իրավունք ունեն ցանկացած ընտրության մասնակցելու ցանկացած ձեւաչափով: Ցանկացած կուսակցություն, որ մասնակցում է ընտրության, չի մանսակցում որեւէ մեկին հեռացնելու համար, նա մասնակցում է քաղաքական դաշտում իր  տեղը ունենալու համար, խոսքը աթոռի մասին չէ, այլ ընտրությունների միջոցով Աժ գալու»,-ասաց  Հակոբյանը: