Իտալիայի Փերունջի համալսարանի գիտնականները հայտնաբերել են ամենաբարձրահասակ ավստրալոպիտեկի հետքերը, որը ապրել է 3․7 մլն տարի առաջ Թանզանիայում, փոխանցում է Lenta–ն։
Ավստրալոպիտեկների խմբի հետքեր հայտնաբերվել են ժամանակակից Լաոթոլի շրջանում ՝ Թանզանիայում գտնվող տեղանք՝ Սադիման հրաբխից 20 կմ հեռավորության վրա։ Գիտնական Մարկո Չերինը իր գործընկերների հետ միասին հետազոտել է այդ հետքերը ու պարզել այդ նախնադարյան մարդկանց մոտավոր հասակն ու քաշը։
Գիտնականների խոսքով, ավստրալոպիտեկներից մեկի ոտքի երկարությունը գերազանցում էր 27 սմ-ն, այդ տղամարդու հասակը եղել է 165 սմ, իսկ քաշը 48 կգ։ Համեմատության համար ասենք, որ Լյուսիի (ավստրալոպիտեկների հանրահայտ ներկայացուցչի, որի աճյունը 1974-ին են հայտնաբերել) հասակն ու քաշը եղել են 105 սմ ու 27 կգ։





























