Ես դեռ հավատում եմ, որ կան մարդիկ, որոնց ավելի շատ մեր երեխաների անվտանգությունն է հուզում, քան զենքի հասանելիությունը այն մարդկանց, որոնք կարող են վնասել մեր երեխաներին։ Ես դեռ հավատում եմ, որ մենք իրավիճակը փոխելու համարձակություն ունենք։ Այս մասին ասվում է Սենդի Հուք տարրական դպրոցում տեղի ունեցած զանգվածային սպանությունների չորրորդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարության մեջ։

«Չորս տարի առաջ 20 հրաշալի երեխաներ ու վեց ուսուցիչ է սպանվել Սենդի Հուք տարրական դպրոցում։ Այսօր մենք հիշում ենք նրանց․․․Մենք դեռ կիսում ենք այդ վիշտը։ Մենք առաջվա պես փորձում ենք փոխել իրավիճակը»։ Օբաման նշել է, որ չնայած իր վարչակազմի ջանքերին՝ կոնգրեսը ձախողել է զենքի ձեռքբերման անվտանգության կանոնների բարեփոխումների ընդունումը, չնայած վերջին տարիներին ԱՄՆ-ն ցնցված էր զանգվածային սպանությունների սարսափելի դեպքերով։

Հիշեցնենք, որ 2012-ի դեկտեմբերի 14-ին 20-ամյա Ադամ Փիթեր Լենզան տանը սպանել էր իր մորը, հետո եկել դպրոց, որտեղ սպանել էր վեց ու յոթ տարեկան 20 երեխաների, վեց մեծահասակների ու վիրավորել երկուսին, որից հետո ինքնասպան էր եղել։

Սենդի Հուք դպրոցում սպանվածները 6, 7 տարեկան երեխաներ էին

Մարդասպան Ադամ Լենզա

Սպանության դրդապատճառները անհայտ են մնացել