Ռուսաստանի նախագահի եւ Ճապոնիայի վարչապետի հանդիպումը պլանավորված ժամից 2 ժամ ուշ կկայանա, հայտնում է Life–ը։
Հայտնի է դարձել, որ բանակցությունները հետաձգվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուշ ժամանման կապակցությամբ։ Նրանց հանդիպումը կկայանա Յամագուչի պրեֆեկտուրայի Նագատո քաղաքում։
Բանակցությունները կկայանան 3 փուլով։ Սկզբում դրանք կընթանան նեղ կազմով, հետո Պուտինն ու Սինձո Աբեն կզրուցեն առանձին։ Իսկ հանդիպումը կավարտվի աշխատանքային ճաշով։





























