Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 15-ին Ճապոնիա է ժամանել: Այցի առաջին օրը նախատեսված են Պուտինի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի բանակցությունները՝ նրա հայրենի Նագատո (Յամագուչի պրեֆեկտուրա) քաղաքում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ հանդիպումը հետաձգվել է 2 ժամով Պուտինի ուշանալու պատճառով: Մինչդեռ, Kyodo գործակալության տեղեկություններով, Պուտինը Ուբե օդանավակայան է հասել 3 ժամ ուշացումով:
Ռուսաստանի նախագահի օդանավը վայրէջք է կատարել Յամագուտի_Ուբե օդանավակայանում, նրան դիմավորել է Նագատոյի քաղաքապետը:
Տեղ հասնելուն պես Պուտինը նշել է Աբեի ջանքերի մասին ռուս-ճապոնական հարաբերություններում «տեղաշարժի» ուղղությամբ եւ արդյունավետ բանակցությունների հույս է հայտնել:





























