ԵՄ անդամ երկրներն արդեն համաձայնության են եկել հակառուսական պատժամիջոցների երկարաձգման շուրջ։ Այս մասին ասել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Բրյուսելում միության գագաթնաժողովի մեկնարկից առաջ, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա դրանք համաձայնեցվել են։ Անդամ երկրները հասկանում են, որ դա անխուսափելի է»,– ասել է նա՝ նշելով, որ գրավոր գործընթացն արդեն մեկնարկել է։

ԵՄ երկրները մտադիր են դեկտեմբերի 15-ին քաղաքական որոշում կայացնել հակառուսական պատժամիջոցները կես տարով երկարաձգելու մասին։