Լեւոն Տեր-Պետրոսյանի մեքենան գնելուց ավելի լուրջ թեմաներ կան: Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, NEWS.am- թղթակցին ասաց Մշակյույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մեքենան գնելու իր մտադրության մասին լրատվամիջոցների տարածած տեղեկություններին: «Մեքենա ա, էլի, մեկը կառնի, ավելի լուրջ թեմաներ չկա՞ն»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ վերջերս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, խոսելով Օպտիմալացման ծրագրի շրջանակներում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի աճուրդի հանված «Mercedes» մակնիշի զրահապատ ծառայողական մեքենան գնելու մասին, չի բացառել, որ գնորդը կարող է լինել ինքը. «Դե, ուրեմն, կհայտնվի մեկը, ով բարձր կգնահատի, կգնի, կվերանորոգի եւ կդառնա թանգարանային նմուշի տեր: Ես շատ ուրախ կլինեմ: Ազնվորեն չգիտեի: Գուցե ես էլ մտածեմ գնելու մասին»,- ասել է Ամիրյանը:
Նշենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի մեքենան վաճառելու հարցը քննարկման առիթ էր դարձել հասարակության շրջանում. Շատերը պնդում են, որ առաջին նախագահի մեքենան պետք է թանգարանային նմուշ դառնա, ոչ թե վաճառվի, հատկապես, որ այն շատ թանկ արժեք այս պահին չունի:





























