Էկոլոգիայի նախարարությունում 4 գերատեսչություն կմիաձուլվեն մեկին: Այս մասին որոշումը ընդունվել է դեկտեմբերի 15-ին՝ կառավարության նիստին:
Էկոլոգիայի նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ կմիավորվեն Թափոնների հետազոտման կենտրոնը, Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոնը, Շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիթորիգի կենտրոնը եւ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնը: Միաձուլման հետեւանքով կստեղծվի Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոնը: Աշխատակիցների ընդհանուր թիվը 21-ով կկրճատվի, իսկ վարչական ծախսերը՝ 20 մլն դրամով (41 հազար դոլար):





























