Հայաստանի թոշակառուներից չեն պահանջի սխալմամբ նորմայից բարձր տրված թոշակների վճարումները: Այս մասին հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանը՝ ներկայացնելով 2017-ին ուժի մեջ մտնող «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը:

Դրանից հետո գանձումների վաղեմության ժամկետը կսահմանվի 3 տարի:
Թոշակներից այն պահումները, որոնք կատարվում են նախկին գերավճարների հաշվին, 2017-ի հունվարի 1-ից կչեղարկվեն (բայց նախկին պահումները չեն վերադարձվի):