Արտասահմանյան քաղաքացիները Հայաստանում կարող են նպաստ ստանալ՝  ոչ պակաս 3 տարվա մշտական գրանցման առկայության պայմանով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ԱԺ-ում հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանը՝ ներկայացնելով «Պետական նպաստների» մասին օրենքում փոփոխությունների օրինագիծը:

Այսպես՝ արտասահմանյան երկրի քաղաքացուհին կարող է մայրության նպաստ ստանալ, եթե վերջին 3 տարիներին հաշվառված է եղել Հայաստանում (այս ժամկետը հաշվարկվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ստանալու օրից): Արտասահմանյան քաղաքացիներին, ում երեխան Հայաստանում է ծնվել, ծննդյան նպաստ է տրամադրվում այն դեպքում, եթե երեխայի ծննդի պահին, նպաստ ստանալու համար դիմած ծնողը Հայաստանում հաշվառված է եղել 3 տարուց ոչ պակաս: Երկու դեպքերում նպաստ չի նշանակվում, եթե այն արդեն այլ պետության կղմից նշանակվել է: