Քաղաքացիների միակ բնակարանը չի կարելի հարկադիր աճուրդի հանել։ Այս մասին դեկտեմբերի 15-ին ԱԺ–ում ասել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Դատական ակտերի հարկադիր կատարման» մասին օրենքում փոփոխությունները։

Օրինագծի համաձայն՝ չի կարող առգրավվել միակ բնակարանը, որի գնահատված արժեքի 75 տոկոսը հավասար է կամ ցածր իրացման գնից։