Հայաստանում անհրաժեշտ է հստակեցնել կանոնավոր ավտոբուսային փոխադրումների օրենսդրությունը: Այս մասին դեկտեմբերի 15-ին՝ ԱԺ-ում հայտարարեց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների առաջին փոխնախարար Արթուր Առաքելյանը՝ ներկայացնելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը:
Կանոնավոր կհամարվեն հստակ գրաֆիկով փոխադրումները, տոմսերի կենտրոնացված վաճառքով եւ ավտոկայարաններից ճանապարհվելով, հավելեց Առաքելյանը:
Եթե չընդունվի միջազգային ստանդարտներին համապատասխանող փոխադրումների օրենսդրություն, ապա 2017-ի հունվարից Ռուսաստանը կարող է Հայաստանից ուղեւորատար ավտոբուսներին թույլ չտալ մեկնել: «Այդ օրենքներին է ձգտում հետեւել նաեւ Վրաստանը, այսինքն՝ այստեղ եւս ռիսկեր են առաջանում: Հետեւաբար՝ այդ ստանդարտները պետք է նաեւ մենք ընդունենք»,- հայտարարեց փոխնախարարը:





























