ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան փորձագետների առաքելություն է ուղարկել Իրաք՝ Նեմրուդ քաղաքի հնագիտական օբյեկտների վիճակը գնահատելու համար։ Մասնագետները պետք է սահմանեն ԻՊ գրոհայինների վնասած հնագիտական հուշարձանների վերականգնման եւ պահպանման առաջնահերթ խնդիրները։

«Վերջին տարիներին Նեմրուդում կանոնավոր կերպով դիտավորյալ ոչնչացվել են հնագիտական հուշարձանները։ ՅՈՒՆԵՍԿՕ–ն հաստատում է, որ լիովին պատրաստ է աշխատել Իրաքի  իշխանությունների հետ պահպանված հուշարձանները պահպանելու եւ դրանց վերականգման հիմքերը դնելու համար»,– ասել է նա։