Կառավարությունն կսեփականաշնորհի Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն ՊՓԲԸ–ն։ Սեփականաշնորհման օբյեկտների ցուցակում համապատասխան փոփոխությունների նախագիծն ընդունվել է դեկտեմբերի 16-ին ԱԺ–ում։

Ավելի վաղ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ասել էր, որ կառավարությունը բավարար միջոցներ չունի ծրագիրն ավարտին հասցնելու համար, ուստի ավելի լավ է այն հանձնել մասնավոր ներդրողի։

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Նշենք, որ ծրագիրը նախաձեռնել էր Ազգային մրցունակության ֆոնդը, որն ավելի ուշ մտել էր Հայաստանի զարգացման ֆոնդի կազմում։ Ծրագիրը փոխանցվել էր Առողջապահության նախարարությանը։