Դեկտեմբերի 16-ին Հայաստանի խորհրդարանը 2-րդ վերջնական ընթերցմամբ ընդունեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը: Կողմ է քվեարկել 69 պատգամավոր, 24 պատգամավոր ձեռնպահ է մնացել:
Կանոնավոր կհամարվեն հստակ գրաֆիկով, տոմսերի կենտրոնացված վաճառքով եւ ավտոկայաններից ճանապարհվող փոխադրումները: Ավտոկայաններին ներկայացվող նվազագույն պահանջներն արդեն կազմվել են:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Այս լրացումները համապատասխանում են ուղեւորափոխադրումների միջազգային իրավունքին: Այն ձգտում են տեղայնացնել Ռուսաստանն ու Վրաստանը, ինչը նշանակում է, որ նրանք կարող են արգելել չկանոնավորված փոխադրումները: Ուստի Հայաստանը եւս ձգտում է այդ ստանդարտներն ընդունել:






























