ԱՄՆ–ում իրականացված մահապատիժների թիվը նվազել է՝ հասնելով վերջին 25 տարվա ամենացածր մակարդակին, հայտնում է Washington Post–ը։

Անցյալ շաբաթ Ալաբամայի նահանգում իրականացվել էր Ռոնալդ Բերթ Սմիթ կրտսերի մահապատիժը, որը այս տարի 20-րդ դատապարտյալն է, որի նկատմամբ նման պատիժ է իրականացվել։ Քանի որ այս ամիս ԱՄՆ–ում այլեւս մահապատիժներ չեն իրականցվելու, Սմիթի մահապատիժը կհամարվի այս տարի վերջինը։

ԱՄՆ–ում իրականացված մահապատիժների թվի կրճատումը վերջին տարիներին կայուն միտում է դարձել։ Արդեն 4 տարի անընդմեջ մահապատիժները պակասում են նախորդ տարիների համեմատ։