Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 15-ից 16-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 5-ը:

Բացահայտվել է գողության 15, խարդախության 8, հարկերից խուսափելու եւ ապօրինի ծառահատման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 եւ գողության 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: