Դեկտեմբերի 16-ին, ժամը 18.14-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Արմավիր ավտոճանապարհին՝ Ծաղկունք գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Volvo» մակնիշի NI-113-KI պետհամարանիշով բեռնատար (վարորդ` Ս. Յ., Սերբիայի քաղաքացի), «Vento» մակնիշի 31 US 527 (վարորդ՝ Ս. Խ.), «Opel Vectra» մակնիշի 34 SP 468 (վարորդ` 1964 թ. ծնված Ա. Բ.) եւ «Opel Astra» մակնիշի 35 LL 597 (վարորդ` Ա. Հ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Vento» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել առվի մեջ:

Փրկարարները «Vento» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Բ.-ին, ուղեւոր՝ 1973 թ. ծնված Ն. Բ.-ին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին. տուժածները հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկներն Ա. Բ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ն. Բ.-ը մահացել է:

Փրկարարները փակել են գազի բալոնների փականները եւ հոսանքազրկել ավտոմեքենաները: