Ֆրանսիայում հայտնաբերվել է ԷՏԱ բասկյան ահաբեկչական կազմակերպությանը պատկանող զենքի պահեստը, հայտնում է Իսպանիայի ՆԳՆ-ն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Պահեստը հայտնաբերվել է նախօրեին երեկոյան, այնտեղ եղել է զենք ու պայթուցիկ նյութեր, որոնց ճշգրիտ քանակը չեն հայտնում։ Լուօսոա կոմունայում երեք մարդ է ձերբակալվել։

Գործողությունը, որը համատեղ իրականացնում են Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ու Ֆրանսիայի ներքին անվվտանգության գլխավոր վարչությունը, շարունակվում է։ Նոր կալանավորումները բացառված չեն