Դամասկոսում զինյալները փոքր աղջկա միջոցով են իրականացրել ահաբեկչությունը։ SANA սիրիական պետական լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ալ Միդան թաղամասում, ոստիկանական բաժանմունքում ահաբեկչությունն իրականացվել է մի 8-ամյա աղջկա միջոցով,որը պայթուցիկ սարքը ոստիկանական բաժանմունք էր բերել։
Երբ աղջիկը ներս է մտել, ահաբեկիչները հեռակա պայթեցրել են սարքը, ինչի հետեւանքով աղջիկը զոհվել է, մեկ ոստիկան էլ վիրավորվել։





























