ԱՄՆ-ում ծառն ընկել է հարսանիքի մասնակիցների վրա, որի հտեւանքով մահացել է մեկ մարդ, եւս 5-ը վնասվածքներ են ստացել։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Լոս Անջելեսի հրշեջ վարչության Twitter-ի միգրոբլոգը։

KTLA հեռուստաալիքի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին տեղի ժամանակով 16.45-ի սահմաններում, ՈՒիթեր քաղաքի այգիներից մեկում։ Շ
Հարսանիքին ներկա է եղել մոտ 20 մարդ։ Ականատեսների փոխանցմամբ, իրենք կանգնել են ծառի տակ, որ լուսանկարվեն, երբ հսկա ծառը տապալվել է։ Ականատեսներից մեկը նշել է, որ ընկնելու ժամանակ ծառը երկու մասի է բաժանվել։

Դեպքի վայր են ժամանել հրշեջներ, փրկարարներ եւ շտապօգնության 6 մեքենա։ Վիրավորներից տեղափոխել են հիվանդանոց, նրանցից երկուսի վիճակը ծանր է։