ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի  19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական եւ հանրապետական  նշանակության ավտոճանապարհները  բաց են:

Բաղրամյանի, Թալինի, Աշոցքի, Եղվարդի, Աշտարակի, Ապարանի, Ստեփանավանի, Սեւանի, Դիլիջանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Գորիսի, Կապանի տարածաշրջանների ճանապարհներին, Քեթիի եւ Վարդենյաց լեռնանցքներում տեղ – տեղ մերկասառույց է:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ի ժամը 09.30-ի դրությամբ, ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առանց տեղումների  եղանակ է:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Վանաձոր, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան եւ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները: