Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 53-ամյա Կարո Մ.-ն և հայտնել, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 8.30-ին, Գայի պողոտայում, թիվ 26 երթուղու ավտոբուսի սրահում, մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է նույնականացման քարտ, ուսանողական տոմս և բանալիներ:

 Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 18-ամյա Սիրանուշ Չ.-ին, որը հրավիրվել է բաժին:

Կատարվում է հետաքննություն: