Վարչապետ Կարեն Կարապետյանի խնդիրը իր կադրերն են: Այս մասին դեկտեմբերի 19-ին՝ մամուլի ասուլիսում հայտարարեց քաղաքական տեխնոլոգիաներ մասնագետ Կարեն Քոչարյանը՝ ամփոփելով վարչապետի 100-օրյա կառավարման արդյունքները:
Նրա կարծիքով՝ Կարեն Կարապետյանի «դրայվին» նրա կառավարության փոքրաթիվ անդամներ են հասնում: «Նա կսկսի իր իսկ կառավարության անդամներին փոխել, այլապես ինքը չի հասնի իր տեմպին: Խնդիրը կադրերի մեջ է՝ նա դեռեւս չի գտել իր կադրերին կամ պատրաստվում է նրանց արտասահմանից կանչել»,- նշեց Քոչարյանը՝ ընդգծելով, որ Կարեն Կարապետյանը վայելում է հասարակության 100 տոկոս վստահությունը, գազի սակագները եւ բենզինի գներն արդեն Հայաստանում նվազել են: «Դուք ի՞նչ է՝ ուզում էիք, որ կործանված երկիրը 2 ամսում Սինգապո՞ւր դառնար», հարց հնչեցրեց Կարեն Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը վարչապետ է նշանակվել այս տարվա սեպտեմբերի 13-ին:





























