ԱՄՆ-ն դատապարտել է Թուրքիայում ՌԴ դեսպանի վրա մահափորձը։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտնել է, որ երկրի պաշտոնատար անձինք արդեն տեղեկացված են տեղի ունեցածի մասին։ «Մենք դատապարտում ենք բռնության այդ ակտը, անկախ նրանից , թե որն է եղել դրա աղբյուրը։ Մեր մտքերն ու աղոթքները նրա ու նրա ընտանիքի հետ են (ՌԴ դեսպանի)»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը սպանվել է մահափորձի հետեւանքով։ Անհայտ անձը կրակել է նրա վրա Անկարայում ցուցահանդեսի բաժման կապակցությամբ նրա ելույթի ժամանակ։


























